երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը

Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը և ՌԴ Դումայի նախագահը կարևորել են երկու երկրի ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը, գրում է parstoday.com-ը:

Երկուշաբթի օրը, Մոսկվայում, ՌԴ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ համատեղ մամլո ասուլիսում, նշելով, որ խորհրդարանի նախագահի պաշտոնում իր արտասահմանյան ուղևորության առաջին երկիրը եղել է Ռուսաստանը, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ասել է.«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ՌԴ նախագահին հղված ուղերձի փոխանցումն այս այցի կարևորագույն նպատակն է եղել: Ուղերձում կարևորվել է Իրան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդումը և երկկողմ համագործակցությունների ընդլայնումն ո ւընդգծվել է այն դիրքորոշումը, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունները փոփոխություն չեն կրելու համաշխարհային զարգացումների ազդեցությամբ»:

Նշելով, որ Իրանն ու Ռուսաստանը բազում ընդհանրություններ ունեն տարածաշրջանային հարցերի և տարածաշրջանում խաղաղության կապակցությամբ, Ղալիբաֆն ասել է.«Թեհրանն ու Մոսկվան նաև ընդհանուր տեսակետներ ունեն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ու խաղաղության, ինչպես նաև երկու երկրների դեմ ճնշող պատժամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ»:

Մամլո ասուլիսում, անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Վյաչեսլավ Վոլոդինն ասել է.«Մարդու իրավունքների պաշտպանության հավակնություն ունեցող մի շարք պետություններ կորոնավիրուսի պանդեմիայի ճգնաժամային պայմաններում, կոշտ պատժամիջոցներ են կիրառում և հիվանդության բուժմանը նպաստելու փոխարեն, իջեցնում են կենսամակարդակը»:

ՌԴ պետդումայի նախագահն ասել է.«Տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար, Թեհրանն ու Մոսկվան զուգամերձության ամրապնդման կարիք ունեն»:

  • Կիսվել: