շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանն իր ապրանքները կփոխադրի առանց Ադրբեջանի մասնակցության

Իրանն իր ապրանքները կփոխադրի առանց Ադրբեջանի մասնակցության

 Վերջին շաբաթներին, Ադրբեջանի հետ աճող քաղաքական տարաձայնությունների պատճառով, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Պեյմանպակը հայտարարեց, որ նոր պլանով Իրանը իր ապրանքները կփոխադրի երկու երթուղով՝ առանց Ադրբեջանի մասնակցության: Այս մասին գրում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

 Այդ երթուղիներից մեկը, որը լինելու է ցամաքային ճանապարհով, Իրանը Հայաստանի միջոցով կապելու է Վրաստանի, այնուհետև Արևելյան Եվրոպայի երկրների հետ:  Իսկ Իրանի երկրորդ քայլը կլինի Կասպից ծովի տարանցիկ հզորությունների օգտագործումը, որոնք վերջին տարիներին ավելի քիչ են օգտագործվում:

Առևտրի զարգացման կազմակերպությունն իր վերջին ծրագրում պաշտոնապես բացել է վեց կանոնավոր բեռնափոխադրման գիծ ՝ իրանական ապրանքների Կասպից ծովով փոխադրման համար: Առևտրի զարգացման կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացող ընկերության միջև նոր համաձայնագրի համաձայն ՝ իրանական ապրանքներն այժմ կկարողանան արտահանել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Ղազախստանը, երկու նոր ուղիներով ՝ առանց Ադրբեջանի տարածքը հատելու անհրաժեշտության:

  • Կիսվել: