Իրանի պաշտոնյաները զանգահարում են ինձ՝ խնդրելով համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ. Թրամփ
Իրանի պաշտոնյաները զանգահարում են ինձ՝ խնդրելով համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին NBC News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, ասել է. «Նրանք բաց թողեցին գործարք կնքելու հնարավորությունը: Այժմ նրանք կարող են ևս մեկ հնարավորություն ունենալ: Մենք կտեսնենք»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ Իրանը հիմա՝ Իսրայելի հարվածներից հետո, կցանկանա գործարք կնքել, Թրամփն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները նման առաջարկներով դիմում են իրեն։
«Նրանք ինձ զանգում են խոսելու գործարքի կնքման մասին», - ասել է Թրամփը։
Թրամփն աջակցել է հրեական պետության գործողություններին. «Նրանք ունեին աշխարհի լավագույն տեխնիկան, և դա ամերիկյան տեխնիկան է»։
Լրագրողի հարցին, թե կոնկրետ ո՞վ է զանգում իրեն, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Նույն մարդիկ, ում հետ աշխատել ենք նախորդ անգամ»։ Թրամփն ընդգծել է նաև, որ «նրանցից շատերը մահացած են»՝ նկատի ունենալով իրանցի բանակցողներին։