չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում չունի. Արաղչի

Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում չունի. Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում չունի, գրում է parstoday.ir-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում չունի։ Նա ասել է. «Դիվանագիտությունը մեր առաջնահերթությունն է, բայց մենք պատրաստ ենք նաև դիմակայել ցանկացած այլ իրավիճակ։ Ինչպես ցույց տվեցինք նախորդ պատերազմում, մենք լիովին պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը»։
Արաղչին հավելել է. «Մեր դեմ կանգնած են այնպիսի թշնամիներ, ինչպիսիք չեն խուսափում որևէ հանցագործությունից։ Այն, ինչ տեղի ունեցավ Գազայում ամբողջ աշխարհի աչքի առաջ, ցույց տվեց, որ դրանք իրենց հանցագործություններում որևէ սահման չեն ճանաչում։ Ահա թե ինչու մենք լիովին պատրաստվածության մեջ ենք և միևնույն ժամանակ երբեք չենք փակել դիվանագիտության հնարավորությունները։ Առկա է նաև դիվանագիտության հիմք, բայց մենք նաև պատրաստ ենք ցանկացած իրավիճակի համար»։

 

  • Կիսվել: