շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել․ Գալանտ

Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել․ Գալանտ

Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը․ փոխանցում է CNN-ը։

«Իսրայելը հարձակման է ենթարկվել հարյուրավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, և Իսրայելի պաշտպանության ուժերը տպավորիչ կերպով խափանել են այդ հարձակումը»,- ասել է Գալանտը՝ կոչ անելով իսրայելցիներին մնալ զգոն և ուշադիր պաշտպանության բանակի և Homefront հրամանատարության հրապարակված հրահանգների նկատմամբ:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Իսրայելը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի։ «ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայելի տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել. սա Իսրայելի պաշտպանության բանակի տպավորիչ գործողությունների արդյունքն է»,- նշել է նախարարը։

«Մենք հստակ սկզբունք ենք որոշել»,- Գալանտի խոսքը շարունակել է Նեթանյահուն։ «Ով մեզ վնասի, մենք կվնասենք նրանց, մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք սահուն և վճռականորեն»:


  • Կիսվել: