հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման ծավալներն աճում են

Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման ծավալներն աճում են

Իրանի նավթի նախարարը հայտնել է գազի փոխադրման ծավալների կրկնապատկման և Իրանի ու Ադրբեջանի Հանրապետության միջև ուսումնասիրության համատեղ աշխատանքային խմբի ձևավորման մասին։

Այս մասին գրում է ParsToday-ը։
 
Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հինգշաբթի օրը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպումից հետո ասել է. «Համատեղ կոմիտեի շրջանակում Կասպից ծովում համատեղ էներգետիկ հանքավայրերի ընդլայնման շուրջ համաձայնություն է կայացել Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև»:
 
Օջին հավելել է, որ «որոշում է կայացվել օգտագործել իրանցի  կապալառուների կարողությունները՝ Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի ընդլայնման գործում»։
 
Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետն անդրադառնալով գազի փոխադրման հարցում Իրանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի Հանրապետության եռակողմ հաջող համագործակցությանը, ասել է. «Էներգետիկ ոլորտում համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի կայուն զարգացմանը»։
 
Նոյեմբերի 28-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ECO-ի գագաթնաժողովում ստորագրվել է Թուրքմենստանից Ադրբեջանի  Հանրապետություն Իրանից գազը սվոփ համակարգով  փոխադրման մասին եռակողմ համաձայնագիրը։ Իրանի նավթի նախարարը երեկ այցելել է Բաքու՝ մասնակցելու Բաքվի էներգետիկայի շաբաթվա միջոցառումներին և բանակցություններ վարելու միջազգային միջոցառմանը  մասնակից  պաշտոնյաների հետ։

  • Կիսվել: