ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնում է АПА-ն։ 

Ըստ հաղորդագրության՝ առավոտյան այցով Թեհրանում գտնվող Բայրամովը Իրանի արտգործնախարարության շենքում հանդիպել է իր իրանցի գործընկերոջ հետ։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։

  • Կիսվել: