շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի դեմ պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ

Իրանի դեմ պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ

Իրանի դեմ պատերազմը հակասում է միջազգային իրավունքին և հանդիսանում է քաղաքական ճակատագրական սխալ։ Այս մասին, Բեռլինում ելույթ ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱԳՆ-ի վերականգնման 75-ամյակին, հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, տեղեկացնում է DW-ն:

Նրա խոսքով՝ ռազմական գործողություններից կարելի էր խուսափել։

«Իրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքին, և դրանից կարելի էր խուսափել»,-ասել է Գերմանիայի նախագահ:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարած ուժային քաղաքականությունը հանգեցրել է վստահության նվազման ոչ միայն դաշնակիցների, այլև ամբողջ աշխարհի մակարդակով։

Գերմանիայի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնի հետ հարաբերություններում անհրաժեշտ է առաջնորդվել պրագմատիզմով՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը գործում է այլ աշխարհայացքով։

  • Կիսվել: