չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրադարձությունների զարգացումը հղի է Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ձևավորման վտանգով. Զախարովա

Իրադարձությունների զարգացումը հղի է Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ձևավորման վտանգով. Զախարովա

Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխումը չի կարող լրջորեն չանհանգստացնել Ռուսաստանին, քանի որ իրադարձությունների նման զարգացումը հեռանկարում հղի է Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրականացվում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ: Խոսքը գնում է արմատական տրամադրվածություն ունեցող վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսություն՛՛:

Նրա խոսքով՝ այս ամենը չի կարող իրենց մոտ լուրջ անհանգստություն չառաջացնել, քանի որ հեռանկարում իրադարձությունների այսպիսի զարգացումը, ըստ Զախարովայի, հղի է ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ՝ այս անգամ արդեն Անդրկովկասում:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: