շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչպե՞ս են անցել ՌԴ նախագահական ընտրությունները Հայաստանում ու Թուրքիայում

Ինչպե՞ս են անցել ՌԴ նախագահական ընտրությունները Հայաստանում ու Թուրքիայում

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտասահմանյան քաղաքներում արձանագրված ընտրությունների արդյունքները, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայում բնակվող ՌԴ քաղաքացիները նույնպես մասնակցել են ընտրություններին։ Պուտինը Թուրքիայում ստացել է 71 տոկոս, Դավանկովը՝ 16.65, իսկ Խարիտոնովը՝ 2.22 տոկոս ձայն։ Թուրքիայի չորս քաղաքներից երեքում հաղթել է Պուտինը, իսկ մեկում Դավանկովը։ Վերջինս հաղթել է Տրապիզոն քաղաքում, հավաքելով 64 տոկոս ձայն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինը պարտվել է Երևանում, սակայն հաղթել է Գյումրիում։ Հայաստանում գործել է 5 ընտրատեղամաս։

Երևանում Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 1,82 տոկոսը կամ 127 ձայն, Վլադիսլավ Դավանկովը՝ 49,85 տոկոսը կամ 3474 ձայն, Վլադիմիր Պուտինը՝ 32.87 տոկոսը կամ 2291 ձայն, Լեոնիդ Սլուցկին՝ 1,58 տոկոսը կամ 110 ձայն։

2024 թվականին ՌԴ նախագահական ընտրություններն անցկացվել են երեք օրում՝ մարտի 15-ից 17-ը։

 

  • Կիսվել: