ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության համար հնարավոր ռիսկերի մասին
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կոչ են արել Պարսից ծոցի շրջանում գտնվող բոլոր նավերին չմոտենալ Հորմուզի նեղուցին՝ նախազգուշացնելով նավագնացության անվտանգության համար հնարավոր ռիսկերի մասին։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ նեղուցի մերձակայքում իրավիճակը կարող է վտանգներ ստեղծել նավերի անվտանգ տեղաշարժի համար, ուստի նավատերերին և նավապետերին խորհուրդ է տրվում ցուցաբերել առավելագույն զգուշություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի:



