չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԻՀՊԿ ցամաքային զորքերը մասշտաբային զորավարժություններ են անցկացրել Իրանի արեւմուտքում

ԻՀՊԿ ցամաքային զորքերը մասշտաբային զորավարժություններ են անցկացրել Իրանի արեւմուտքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը անվտանգության ապահովման մասշտաբային զորավարժություններ են անցկացրել Իրանի արեւմուտքում։

Զորավարժություններն իրականացվել են անվտանգության սպառնալիքներին, հակահեղափոխական խմբավորումներին, թաքֆիր ահաբեկիչներին դիմակայելու համար, տեղեկացրել է Mehr-ը։

Զորավարժությունների շրջանակում հատուկ պատրաստություն է անցկացվել ռադիոէլեկտրոնային պայքարի պայմաններում, իրականացվել են հետախուզական գործողություններ, ոչնչացվել են պայմանական հակառակորդի թիրախները եւ շտաբները, կիրառվել է նոր տեխնիկա։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: