երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հյուսիսային Օսիայում կինը յոդ է լցրել ընտրացուցակների վրա

Հյուսիսային Օսիայում կինը յոդ է լցրել ընտրացուցակների վրա

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Յարոսլավի մարզի 27-ամյա բնակչուհուն, որը յոդ է լցրել ընտրացուցակների վրա Մոզդոկում (Հյուսիսային Օսիա), տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ վարչության մամուլի ծառայությանը։

Ընտրական կոմիտեի նախագահը լրագրողներին հայտնել է, որ ուրբաթ երիտասարդ կինը յոդ է լցրել ընտրացուցակների վրա Մոզդոկի շրջանում, տեղի ունեցածը որեւէ կերպ չի անդրադարձել քվեարկության գործընթացի վրա։

«2024թ. մարտի 15-ին Մոզդոկ քաղաքի ընտրատեղամասերից մեկում ձերբակալվել է 27-ամյա յարոսլավցի մի կին, որը փորձել է կարմիր նյութ լցնել ընտրաթերթիկների վրա։ Ոստիկանության աշխատակիցների գործողությունների շնորհիվ նա չի կարողացել վնասել ընտրաթերթիկները։

Սակայն, փորձելով դուրս պրծնել նրանց ձեռքից, աղջիկը հեղուկը լցրել է սեղանին, որտեղ գտնվել են ընտրացուցակները»,- նշվել է հաղորդման մեջ։

Կնոջը տարել են ոստիկանության տարածքային բաժին, հավաքված նյութերն ուղարկվել են քննչական մարմիններ։

Վարչությունում հիշեցրել են, որ ՌԴ Քր. օր. 141 հոդվածով («Ընտրական իրավունքի իրականացման կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքի խոչընդոտում») նախատեսվում է պատասխանատվություն՝ մինչեւ 5 տարի ազատազրկման ձեւով։

  • Կիսվել: