շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիմ Չեն Ընը նշել է Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր խնդիրը

Կիմ Չեն Ընը նշել է Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր խնդիրը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր և պաշտոնատար անձանց հետ հետևել է օդադեսանտային զորքերի զորավարժություններին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները, փոխանցում է Reuters-ը:

Նշվում է, որ դրանց նպատակն է ստուգել Հյուսիսային Կորեայի ուժերի պատրաստականությունը և կարողությունը՝ արձագանքելու ցանկացած անսպասելի իրավիճակի:

Կիմ Չեն Ընը հրամայել է ավելի շատ զորավարժություններ անցկացնել, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ այժմ բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է:

Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կորեայում զորավարժություններն անցել են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի՝ այս շաբաթ մեկնարկած համատեղ վարժանքների ֆոնին:

  • Կիսվել: