Հունաստանում հայտարարել են երկրի ներքին գործերին Էրդողանի միջամտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններով միջամտում է Հունաստանի ներքին գործերին: Այդ մասին հայտարարել են հույն քաղաքական գործիչները:
Կառավարության պաշտոնյաները խոսում են «երկրի ներքին գործերին ակնհայտ միջամտության» մասին, իսկ ոչ պաշտոնապես նշում են, որ Էրդողանն այդ կերպ աջակցություն է հայտնել ՍԻՐԻԶԱ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին:
«Միանգամայն ակնհայտ է, որ բոլոր ճակատներում, տնտեսությունում, դիվանագիտությունում, մեր զսպման հնարավորություններում մեր երկրի մշտական ուժեղացումը պարոն Էրդողանի մոտ ծայրահեղ անհարմարություն է առաջացնում։ »
Նրա խոսքով՝ Էրդողանին նյարդայնացնում է վարչապետը, որը երկրի միջազգային ներկայացուցչությունը բարձրացրել է նոր մակարդակի և «որին ծափահարել Է ԱՄՆ-ի ողջ կոնգրեսը և որին ողջունել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանը»:
«Հունական հասարակությունն ունի ինչպես հասունություն, այնպես էլ պատմական գիտելիքներ ՝ նման աներևակայելի մարտահրավերների համար ականջները փակելու համար։ Այն ամենը, ինչին հասել է երկիրը, այն ամենը, ինչն այդքան նյարդայնացնում է պարոն Էրդողանին, մտածված, սթափ, իմաստավորված և արդյունավետ քաղաքականության վաստակն է։ Դա վարչապետ Միցոտակիսի հաջողությունն է, դա կառավարության հաջողությունն է»,- ասել է Իկոնոմուն։
Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը։ «Մենք ծառայություն չենք մատուցի պարոն Էրդողանին։ Հույներն իրենք կորոշեն, թե ում են ուզում իրենց կառավարիչ, և ես հավատում եմ, որ նրանք կրկին կքվեարկեն վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի օգտին»,- ասել է Վարվիցիոտիսը Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցությունում Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են անվանել, իսկ «Նոր ժողովրդավարությունը» մեղադրել են դրանք իրենց կուսակցական շահերից ելնելով օգտագործելու փորձի մեջ: «Հույն ժողովուրդը ոչ մեկից ցուցում չի ընդունում իր ժողովրդավարական ընտրության վերաբերյալ։ Թուրքիայի կողմից Հունաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ պետք է ամբողջությամբ դատապարտվի բոլորի կողմից և առանց ներքաղաքական վեճի հետ կապված որևէ ետին մտքի»։ «Նոր ժողովրդավարույթունը», փորձելով իր նեղ կուսակցական շահերի մեջ օգտագործել Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարությունները, նրան դարձնում է երկրի ներքին քաղաքականության գործոն։ Դա վտանգավոր է»,- հայտարարել Է Հունաստանի նախկին արտգործնախարար, ՍԻՐԻԶԱ-ի արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար Յորղոս Կատրունգալոսը։