ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունաստանի առափնյա պահպանությունը ծովում փրկել է 21 միգրանտի

Հունաստանի առափնյա պահպանությունը ծովում փրկել է 21 միգրանտի

Հունաստանի առափնյա պահպանությունը հայտնել է, որ ծովում Հռոդոս կղզու մոտակայքում փրկել է 21 միգրանտի: Փրկարարկան գործողությունը  համակարգել է որոնողափրկարարական համակարգման միասնական կենտրոնը, հայտնել են անվտանգության ծառայությունից։ Բոլոր միգրանտներին տեղափոխել են և ապահով հասցրել Հռոդոսի նավահանգիստ:

Skai հեռուստաալիքը հաղորդում է, որ միգրանտների որոնումը սկսվել է այն բանից հետո, երբ նրանցից մեկը օգնություն է կանչել եվրոպական 112 համարով: Փրկարարական գործողությունը ծովում իրականացվել է  Բոֆորտի սանդղակով 6 բալ ուժգնության հյուսիս-արևմտյան քամիների պայմաններում, հայտնել է հեռուստաալիքը:

Անօրինական միգրանտների մեծ մասը ծովով Հունաստան է հասնում Թուրքիայից։ Աթենքը մեղադրում է Թուրքիային միգրանտներին քաղաքականության մեջ որպես գործիք օգտագործելու մեջ, մինչդեռ Անկարան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Հունաստանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը և ուժ է կիրառում միգրանտների և փախստականների նկատմամբ։

  • Կիսվել: