կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կոչ է արել կարգավորման։

«Ես աղոթքով և մտահոգությամբ հետևում եմ Մերձավոր Արևելքի հաղորդագրություններին, որտեղ իրավիճակը Իսրայելում վատթարացել է Իրանի գործողությունների պատճառով: Ես կոչ եմ անում դադարեցնել ցանկացած քայլ, որը կարող է նպաստել բռնության վատթարացմանը և ամբողջ տարածաշրջանը ներգրավելու վտանգ ներկայացնել ու ռազմական հակամարտություննընդլայնել ավելի մեծ մասշտաբով»,- ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների համար ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։

«Ոչ ոք չպետք է սպառնա միմյանց գոյությանը, բոլոր երկրները պետք է հանդես գան խաղաղության օգտին և օգնեն իսրայելցիներին և պաղեստինցիներին ապրել երկու պետություններում՝ կողք կողքի և խաղաղ պայմաններում», - հավելել է Պապը։

  • Կիսվել: