երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հռոմի պապը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին

Հռոմի պապը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին

Այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին, որը շարունակում է տառապել քաղաքական եւ տնտեսական անկայունությունից: Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել երկրում, տեղեկացնում է Reuters-ը։

Պապն իր ուղերձում, մասնավորապես, նշել է. ՛՛Երկրի եպիսկոպոսների հետ մեկ անգամ եւս խաղաղության կոչ եմ անում, իշխանություն ունեցողներին խնդրում եմ չանտեսել աղքատների աղաղակը եւ ժողովրդի կարիքները՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շրի Լանկայում տնտեսական ճգնաժամի հետ կապված հիասթափությունն իր գագաթնակետին է հասել նախօրեին, երբ ցուցարարների հսկայական ամբոխը զինված պահակախմբի միջով ներխուժել է նախագահական պալատ եւ գրավել այն. վարչապետն ու նախագահը համաձայնվել են հրաժարական տալ։

 

  • Կիսվել: