Հրապարակվել է իրանական հետախուզության կողմից ձեռք բերված գաղտնի փաստաթղթերի առաջին շարքը
Թեհրանը հրապարակել է իրանական հետախուզության կողմից ձեռք բերված գաղտնի փաստաթղթերի առաջին շարքը:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ դրանցից մոտ 1000-ը կապված է Իսրայելի միջուկային նախագծերի հետ։
Նշվում է, որ այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին լիովին համագործակցել է Իսրայելի կառավարության հետ Իրանի դեմ և հետևել է Թել Ավիվի բոլոր հրահանգներին:
Իրանական լրատվամիջոցները գաղտնի փաստաթղթերի ստացման մասին հաղորդում էին դեռ հունիսի 7-ին: Այն ժամանակ տեղեկատվության նախարար Իսմայիլ Խատիբը փաստաթղթերն անվանեց «հետախուզական տեղեկատվության գանձարան», որը կամրապնդի երկրի հարձակողական ներուժը: