Հրապարակվել է Բաթումում շենքի փլուզման տեսանյութը․ վերջին տվյալներով՝ կա 4 զոհ
Բաթումում 5 հարկանի շենքի մի հատվածի փլուզման հետևանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ 4 դիերը դուրս են բերվել ուշ գիշերը։ Զոհերից մեկը տարեց կին է, մեկը՝ անչափահաս, երկուսը՝ տղամարդ։
Համացանցում հրապարակվել են շենքի փլուզման պահն արձանագրած տեսախցիկի կադրերը։