ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրապարակվել Է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը

Հրապարակվել Է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը

Numbeo վիճակագրական ռեսուրսը հրապարակել Է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը:

 Հունվարի համար ընկերության հաշվետվության մեջ առաջատարը, ըստ «կյանքի արժեքի ինդեքսի», դարձել Է Ցյուրիխը:

Առաջին հնգյակի բոլոր տեղերը բաշխվել են շվեյցարական քաղաքների միջեւ: Ցյուրիխին հաջորդում են Բազելը, Լոզանը, Ժնեւը եւ Բեռնը:

Տասնյակում նաեւ տեղ են գտել Ստավանգերը, Օսլոն եւ Տրոնհեյմը (բոլորն Էլ՝ Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) եւ Բերգենը (Նորվեգիա): Ռուսաստանի ամենաթանկ քաղաք Է ճանաչվել Մոսկվան, որը 251-րդ տեղում Է:

Ընդամենը ցուցակում ներառված Է 440 քաղաք: Ինչպես նշվում Է ծառայության կայքում, «կյանքի արժեքի ինդեքսը» հաշվարկվում Է խանութներում եւ ռեստորաններում գների, տրանսպորտով երթեւեկության գների, կոմունալ ծառայությունների համար ծախսերի, ինչպես նաեւ տեղի բնակչության գնողունակության հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: