հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրաձգություն՝ Նյու Յորքում. կան զոհեր ու վիրավորներ

Հրաձգություն՝ Նյու Յորքում. կան զոհեր ու վիրավորներ

Նյու Յորքի Ռեչեսթեր թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երկու մարդ, վիրավորվել՝ 14-ը: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

Ոստիկանությունն ահազանգ է ստացել հրաձգության մասին: Դեպքի վայր ժամանելուց հետո իրավապահ մարմիններն ականատես են եղել ավելի քան 100 հոգու փախուստի: Ոստիկաններն այն նկարագրել են որպես խիստ քաոսային տեսարան:

Իրավապահները չեն հրապարակել զոհերի անունները, սակայն նշել են, որ նրանք եղել են 18 և 22 տարեկան: Ոստիկանների խոսքով՝ դեռևս կասկածյալներ չկան, և առայժմ դժվար է ասել, թե հանցագործները քանիսն են եղել:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրաձգությունը սկսվել է ինչ-որ մեկի տան բակում կազմակերպված երեկույթից հետո: Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել:

  • Կիսվել: