ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հպարտ եմ, որ աջակցում եմ հայ համայնքին. ԱՄՆ կոնգրեսական

Հպարտ եմ, որ աջակցում եմ հայ համայնքին. ԱՄՆ կոնգրեսական

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին օրերի սրացումներին՝ ԱՄՆ կոնգրեսական Դինա Թայթուսը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանին:

«Հպարտ եմ, որ աջակցում եմ հայ համայնքին։ Վերջերս Պետքարտուղարության՝ Արցախում թուրքական ու ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու կոչ եմ արել։ Աջակցել եմ նաև Արցախում ականազերծման ֆինանսավորման ծրագրում բարեփոխումներ մտցնել հարցում և ճնշում եմ գործադրել Կոնգրեսի գրադարանի վրա, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը:

  • Կիսվել: