երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հնարավոր է՝ քրդական ջոկատները ներառվեն Սիրիայի կառավարական զորքերի կազմում

Հնարավոր է՝ քրդական ջոկատները ներառվեն Սիրիայի կառավարական զորքերի կազմում

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորման կազմում ընդգրկված քրդական ջոկատները կարող են ներառվել կառավարական զորքերի կազմում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Դամասկոսում պնդում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորման, «Ազգային ինքնապաշտպանական ուժերի», ինչպես նաև՝ ոստիկանական ջոկատների լուծարումը և դրանց ընդգրկումը սիրիական կառավարական բանակի և ուժային կառույցների կազմում։

Հաղորդվում է նաև, որ Սիրիայի կառավարությունը նախատեսում է վերականգնել նախկինում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների պետական հաստատությունների աշխատանքը:

Քրդերը, սակայն, դեռ հստակ պատասխան չեն տվել Հասակա, Ռաքքա նահանգների և Դեր Զորի արևելյան հատվածի՝ Դամասկոսի վերահսկողությանը վերադարձնելու մասին։

  • Կիսվել: