ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հեգնական մեկնաբանությունը Թրամփի՝ Էրդողանին ուղղված նամակին
Այսպես՝ Լաքոտն իր ՖԲ էջում տեղադրել է Թրամփի՝ օգոստոսի 9-ին Էրդողանի ուղարկած նամակի նկարը և հետևյալ գրառումն է արել.
«Թրամփի նամակն Էրդողանին: Մտածելու տեղիք տվող մտքեր քրդերին և բոլոր նրանց (ներառյալ եվրոպացիներին), որոնք երբևէ կարծել են, որ իրենց անվտանգությունը երաշխավորված է ԱՄՆ-ի կողմից»:
Նշենք, որ ԶԼՄ-ում հայտնվել է Թրամփի բավականին անհեթեթ նամակն Էրդողանին: Դրանում Թրամփը, մասնավորապես, խնդրում է Էրդողանին «հիմարություններ չանել» և «չքաշել» ողջ աշխարհը»՝ Սիրիայում իր ռազմական գործողություններով: «Եկեք լավ գործարք մշակենք: Դուք չեք ցանկանում հազարավոր մարդկանց անխիղճ սպանությունների համար պատասխանատվություն կրել, ես էլ չեմ ցանկանում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսության կործանման համար, իսկ ես կանեմ դա: Ես արդեն դա ձեզ թեթևակի զգացնել եմ տվել պաստոր Բրանսոնի հետ: Մի եղիր համառ տղա: Հիմարություններ մի արա»,-գրում է Թրամփն Էրդողանին:
Հատկանշական է նաև, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամն արդեն հաստատել է այդ նամակի իսկությունը:
Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 9-ին հայտարարել է «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին՝ Սիրիայի հյուսիսում՝ ուղղված քուրդ զինյալների դեմ:
Թուրքական օդուժը միևնույն օրը հարվածներ է հասցրել Ռաս էլ Այն քաղաքին և երկու երկրների սահմանին գտնվող մի շարք այլ քաղաքների: Ավելի ուշ հայտարարված է եղել գործողության վերգետնյա մասի մեկնարկի վերաբերյալ: Շաբաթ օրը Թուրքիայի ՊՆ-ը հայտարարել է, որ թուրք զինվորականներն ու սիրիական զինված ընդդիմությունն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռաս էլ Այնը: