«Հեզբոլլահը» հայտարարել է առաջին անգամ Heron 1 տիպի իսրայելական ԱԹՍ խոցելու մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները երկու օր առաջ Լիբանանի արևելյան հատվածի՝ Բեքաայի հովտի շրջանում խոցել են իսրայելական ռազմական անօդաչու թռչող սարք: Այս մասին ասված է «Հեզբոլլահ» սոցցանցի էջում, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ շարժումը հայտնել է, որ առաջին անգամ խոցվել է Heron 1 տիպի հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք, որը պատկանում է Իսրայելի բանակին (ՑԱՀԱԼ)։
Շարժման տվյալներով՝ օդային թիրախը գտնվել է Նահլեի շրջանում, երբ այն խոցվել է հրթիռով։



