ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀԴԲ-ն նախազգուշացրել է հնարավոր հանցագործությունների մասին՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության ֆոնին. Politico

ՀԴԲ-ն նախազգուշացրել է հնարավոր հանցագործությունների մասին՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության ֆոնին. Politico

Հետաքննությունների դաշնային բյուրոն նախազգուշացրել է Միացյալ Նահանգների բնակիչներին հրեաների եւ արաբների հասցեին հնչող սպառնալիքների, ինչպես նաեւ հնարավոր հանցագործությունների մասին՝ պաղեստինա-իսրայելյան հակամարտության սրացման ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով  գերատեսչության հայտարարությանը։

Պարբերականի տվյալներով՝ ՀԴԲ-ն «գրանցել է հրեաների, մուսուլմանական եւ արաբական համայնքների դեմ սպառնալիքների քանակի ավելացում»։ Նշվել է նաեւ, որ «իրադարձությունները Մերձավոր Արեւելքում ավելացրել են պոտենցիալ հարձակումների հավանականությունը առանձին անձանց եւ հաստատությունների վրա»։

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր ԱՄՆ-ում իսլամատյացության անթույլատրելիության մասին Իլինոյսի նահանգում  մի տղայի սպանության եւ նրա մոր վիրավորման (մուսուլմանների հանդեպ ատելությամբ պայմանավորված) տեղեկությունների ֆոնին։ Politico-ի տեղեկության համաձայն՝ Սպիտակ տունը եւ պետդեպարտամենտը ուժեղացված ուշադրություն են հատկացնում հրեական եւ արաբական ծագում ունեցող աշխատակիցներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: