շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայտնի է Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրը

Հայտնի է Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրը

Դաշնության խորհուրդը կարող է նախագահի ընտրությունների ժամկետը նշանակել մեկ ամիս հետո, հավանաբար՝ 2024թ. մարտի 17-ին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով խորհրդարանի աղբյուրին։

«Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 13-ի նիստում կարող է հայտարարել Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ սահմանադրության՝ նախագահական ընտրությունները նշանակում է Դաշնության խորհուրդը։ Խորհրդարանի վերին պալատը համապատասխան որոշումը պետք է ընդունի մինչեւ քվեարկությունը՝ 100 օրից ոչ շուտ եւ 90 օրից ոչ ուշ։

Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի։ Ընտրարշավը դեռ չի մեկնարել, նորից առաջադրվելու մտադրության մասին Վլադիմիր Պուտինն առայժմ չի հայտնել։

Ինչպես ընդգծել է  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հազիվ թե որեւէ մեկը կարող է մրցակցել պետության ներկա ղեկավարի հետ ընտրազանգվածի առումով։ Նրա խոսքով՝ այսօր նախագահի շուրջ հասարակության աննախադեպ համախմբման պայմաններում Պուտինն «անվերապահ առաջատար քաղաքական գործիչն է»։ Պեսկովը նշել է, որ դա «այն ճշմարտությունն է, որը հազիվ թե որեւէ մեկը կարողանա վիճարկել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: