շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հայտնի է` քանի զինվորական է արգելափակվել Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում

Հայտնի է` քանի զինվորական է արգելափակվել Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում

 ՌԴ-ում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ մոտ 300-400 ուկրաինացի զինվորականներ արգելափակված են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում:
 
«Նրանք արգելափակվել են առաջին քիմկոմբինատի մոտ։ Այնտեղ կարող են նաև շուրջ 500 խաղաղ քաղաքացիներ լինել, որոնք թաքնվել են ռմբակոծություններից»,- գրել է Միրոշնիկը իր Telegram-ալիքում։
 
Նա նշել է, որ գրոհայինները փորձում են պահանջներ ներկայացնել։ Նրանք ցանկանում են քիմիական կոմբինատի տարածքից դուրս գալ պատանդների հետ և ուզում են, որ միջանցք ապահովվի Լիսիչանսկ անցնելու համար, բայց այդ պահանջներն անընդունելի են ու չեն քննարկվելու։
 
Այդուհանդերձ, գրոհայինների հետ կապ է հաստատվել, բանակցում են գործարանի տարածքից խաղաղ քաղաքացիներին դուրս բերելու շուրջ։ Եթե ազատ արձակեն պատանդներին ու դադարեցնեն դիմադրությունը, նրանց հանդեպ համարժեք վերաբերմունք կցուցաբերվի` միջազգային պահանջներին համապատասխան։
 

  • Կիսվել: