կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնաբերվել են Բելգորոդում կործանված Իլ-76-ի «սև արկղերը»

Հայտնաբերվել են Բելգորոդում կործանված Իլ-76-ի «սև արկղերը»

Իլ-76 ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են խոսքային եւ պարամետրիկ ինքնագրերը։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ սեւ արկղերը գտնվել են ինքնաթիռի պոչամասում։ Դրանք արդեն հանձնվել են քննիչներին։

Ռուսաստանը ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը դնում է Ուկրաինայի վրա։ Մոսկվայի վարկածով՝ ինքնաթիռը տեղափոխում էր 65 ուկրաինացի ռազմագերու, որոնց պետք է հասցնեին փոխանակման վայր։ Ինքնաթիռում նաեւ ինը ռուսաստանցի կար՝ անձնակազմի վեց անդամ եւ երեք ուղեկցող անձինք։

Ուկրաինան պաշտոնապես չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը, բայց եւ չի մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ նա է խփել ինքնաթիռը։ Ուկրաինայի ԶՈւ եւ ռազմական հետախուզության հայտարարություններում, որոնք արվել են կործանումից մի քանի ժամ հետո, անուղղակիորեն հնարավոր էր համարվել, որ ինքնաթիռում կարող էին լինել ռազմագերիներ, սա եւս պաշտոնապես առայժմ չի հաստատվել, բայց եւ չի հերքվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ միջադեպի միջազգային հետաքննություն է պահանջելու։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրան պատասխանել է, որ «եթե նա նկատի ունի Կիեւի ռեժիմի հանցավոր գործողությունների միջազգային հետաքննությունը, այն, միանշանակ, հարկավոր է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: