երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Մակրոնը՝ քառակողմ հանդիպումից հետո

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Մակրոնը՝ քառակողմ հանդիպումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո։

«Այսօր երեկոյան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հայաստանը համաձայն է աջակցել Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որը համաձայն է համագործակցել ։ Այդ առաքելության նպատակն է ամրապնդել վստահությունը և իր զեկույցների միջոցով իր նպաստը բերել սահմանային հանձնաժողովների աշխատանքներին»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: