հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է կոորդինացվի Բաքվի հետ. Չավուշօղլու

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է կոորդինացվի Բաքվի հետ. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TRT Haber հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ասել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն իրականում եռակողմ է. կողմերից մեկն էլ Ադրբեջանն է։

՛՛Հայաստան չպետք է մոռանա, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ, երկու պետություն են՛՛,-հայտարարել է նա։

Ուշագրավ է, որ այս անգամ հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն օգտագործել է ոչ թե ՛՛Զանգեզուրի միջանցք՛՛, այլ ՛՛Զանգեզուրի նախագիծ՛՛ արտահայտությունը։

 

  • Կիսվել: