ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով կանցկացվի առաջիկայում. Լավրով

Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով կանցկացվի առաջիկայում. Լավրով

Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա առաջիկա օրերին: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Լավրովն ասել է, որհանդիպումը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ Լավրովն այցով գտնվում է Մինսկում: Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո նա բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

 

 

  • Կիսվել: