ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի 236 ԱԹՍ. Կոնաշենկով

Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի 236 ԱԹՍ. Կոնաշենկով

Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել է ավելի քան 1,5 հազար ուկրաինական տանկ, ավելի քան հարյուր հիսուն համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանքներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից մինչ օրս ոչնչացվել են 236 ԱԹՍ, 185 ԶՀՀ, 1547 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 154 ՀԿՌՀ, դաշտային հրետանու 612 զենք ու ականանետ, ինչպես նաեւ 1343 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:

Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ըստ Կոնաշենկովի, խոցել է Ուկրաինայի ևս 83 ռազմական օբյեկտ:

Նա նշել է նաև, որ խոցվել են 4 հրամանատարական կետ, 4 զենիթահրթիռային համալիր, 3 հրթիռահրետանային զինամթերքի պահեստ, ինչպես նաև մարտական տեխնիկայի կուտակման 68 վայր:

ՌԴ ԶՈւ-ն օրվա ընթացքում խոցել է ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 1 ՛՛Բայրաքթար ՏԲ-2՛՛:

Բացի այդ՝ Կոնաշենկովը հավելել է, որ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայի 236 անօդաչու թռչող սարք:

 

  • Կիսվել: