հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հաշվել են աշխարհի ամբողջ ոսկին

Հաշվել են աշխարհի ամբողջ ոսկին

Ոսկու համաշխարհային խորհուրդը ներկայացրել է տվյալներ, թե որքան ոսկի կա աշխարհում: Ըստ այդմ` եթե վերաձուլվի աշխարհի ամբողջ ոսկին, որը երբևէ արդյունահանվել է աշխարհում, ապա կստացվի 21 մետր կողով խորանարդ:

Այդ տվյալներով՝ 2017 թ. վերջի դրությամբ աշխարհում արդյունահանված ոսկու ընդհանուր զանգվածը կազմել է 190 հազար 40 տոննա: Այդ ծավալը ներառում է բոլոր պատմական ոսկե արտեֆակտները: Դրան զուգահեռ ոսկու տարեկան արդյունահանումը լրացուցիչ բերում է 2,5-3 հազար տոննա:

Վերջին տարիներին ոսկու արդյունահանումն աճել է, սակայն փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա 8-10 տարում աճը կդանդաղի:

  • Կիսվել: