հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարավային Օսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է Ալան Գագլոևը

Հարավային Օսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է Ալան Գագլոևը

Մայիսի 8-ին Հարավային Օսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահի թեկնածու, ՊԱԿ-ի նախկին սպա Ալան Գագլոևը, քվեաթերթիկների 85 տոկոսի հաշվարկից հետո, 53,67%-ով հաղթել է գործող նախագահ Անատոլի Բիբիլովին (41,3%)։ Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները։

Ընտրական երկրորդ փուլին մասնակցել է ավելի քան 23,5 հազար ընտրող։

Բիբիլովն ընդունել է Ալան Գագլոևի հաղթանակը՝ նշելով, որ մինչ նոր նախագահի՝ Ալան Գագլոևի երդմնակալությունը ինքը կկատարի նախագահի պարտականությունները, ինչպես նաև մայիսի 9-ին կընդունի Հաղթանակի շքերթը։

  • Կիսվել: