հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա․ Էրդողան

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում։

«Երբ Ադրբեջանը ազատագրեց իր գրավյալ տարածքները, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման պատմական հնարավորություն ստեղծվեց», - հայտարարում էր Էրդողանը՝ պնդելով, որ այն չի վերացել անգամ սեպտեմբերի 13-ին մեկնարկած ռազմական գործողություններից հետո։

«Նույնիսկ վերջին բախումներից հետո, որոնք ստվերեցին առկա մթնոլորտը, մենք վստահ ենք՝ երկու երկրների միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրումը հնարավոր է։ Մենք շարունակելու ենք սատարել մեր ադրբեջանցի եղբայրներին, որոնք մարտնչում են հանուն իրենց իրավունքների և ապագայի»,- հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Անկարան աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, ՄԱԿ-ում վստահեցրել է Էրդողանը:

  • Կիսվել: