կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Հարավային Կորեայի օդանավակայանում թռիչքի պատրստվող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Հարավային Կորեայի օդանավակայանում թռիչքի պատրստվող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում հրդեհ է բռնկվել դեպի Հոնկոնգ թռիչքի պատրաստվող ինքնաթիռում, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ տարհանվել է 169 ուղևոր, կա տուժած։ Դեպքի վայրից ստացված կադրերից երևում է, որ ինքնաթիռը գրեթե ամբողջությամբ պատվել է կրակով։

Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի վերջին Հարավային Կորեայում կործանվել էր Բանգկոկից վերադարձող ինքնաթիռ, որտեղ եղել էր 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ողջ էր մնացել միայն երկու մարդ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: