Հարավային Կորեայի նախագահի կալանքը երկարացնելու հարցի առնչությամբ երկրում խոշոր ցույց է անցկացվել
Արևմտյան շրջանային դատարանի մոտ, որտեղ լսումներ էին ընթանում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ-Յոլի կալանքը երկարացնելու հարցի շուրջ, ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ առնվազն 40 մարդ բերման է ենթարկվել, տեղեկացնում է Yonhap-ը։
Ինչպես հաղորդվում է՝ ակցիայի ժամանակ տղամարդը բարձրացել է դատարանի ցանկապատի վրա և ձերբակալվել դեպքի վայրում: Քաղաքացին պահանջել է նախագահին ազատ արձակել, դրանից հետո ևս 16 մարդ ցանկապատի վրայով ներխուժել է դատարանի տարածք։ Նրանք բերման են ենթարկվել։ Ենթադրվում է, որ նրանք նախագահի կողմնակիցներն են:
Ընդհանուր առմամբ, դատարանի տարածք ներխուժելու համար գործ է հարուցվել 22 անձի նկատմամբ։
Դատարանի դիմաց ընթանում է նախագահի կողմնակիցների ցույցը՝ նրան կալանքից ազատելու պահանջով։ Ոստիկանությունը հաշվարկել է, որ մասնակցել է մինչև 44,000 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 15-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է Կորեայի Հանրապետության գործող նախագահը։ Ձերբակալման օրդեր է տրվել այն բանից հետո, երբ Յուն Սոկ-Յոլը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության։
Հարավային Կորեայի օրենսդրությունը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել գործող պետության ղեկավարին՝ խռովության և դավաճանության մեղադրանքով: Ռազմական դրության դեպքերի պատճառով Յոլը կասկածվում է ապստամբություն կազմակերպելու մեջ՝ որպես դավադիրների առաջնորդ։
Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը նրան իմփիչմենթի ենթարկեց ռազմական դրության դեպքերի պատճառով, սակայն մինչև Սահմանադրական դատարանի որոշումը նրա լիազորությունները համարվում են կասեցված։