կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հարավարևելաասիական պետությունների ասոցիացիայի երկրների ՊՆ ղեկավարները Գազայում հրադադարի կոչ են արել

Հարավարևելաասիական պետությունների ասոցիացիայի երկրների ՊՆ ղեկավարները Գազայում հրադադարի կոչ են արել

Ջակարտայում տարածաշրջանային հանդիպման ժամանակ

Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբինատոն հայտարարել է, որ իր երկիրը խորապես անհանգստացած է Գազայում իրավիճակի վատթարացմամբ, հատկապես «ահավոր» հումանիտար իրավիճակով։

Այս շաբաթ Վաշինգտոն այցելելով՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջել է ավելին անել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմին վերջ դնելու համար։

Մալայզիայի պաշտպանության նախարար Հաջի Մոհամեդ բեն Հաջի Հասանը կրկնել է հրադադարի կոչերը՝ նշելով, որ Մալայզիան դատապարտում է ահաբեկչությունը։

Այս տարի ԱՍԵԱՆ-ի նախագահը լինելով՝ Պրաբովոն նաեւ գործընկերներին կոչ է արել հասնել առաջընթացի Մյանմայում ճգնաժամի խաղաղ լուծման հարցում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: