շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակին

ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակին

ՀԱՊԿ քարտուղարությունը ուշադիր հետևում է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակին։ Նման տեղեկություն է հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
 
«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ մտահոգություն և տագնապ են առաջացնում 2022թ.սեպտեմբերի 14-16-ին ղրղզա-տաջիկական սահմանին սպառազինության կիրառմամբ տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով երկու կողմից զոհեր և վիրավորներ կան, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,-լրագրողներին ասել է Զայնետդինովը։
Նրա խոսքով` ՀԱՊԿ–ը ողջունում է հրադադարը կողմերի միջև և սկսված բանակցությունները:
«Վստահ ենք, որ կգտնվեն փոխընդունելի ուղիներ, որպեսզի կարգավորվի սահմանային այս բարդ հարցը, թուլանա լարվածությունը։ Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ»,–ասել են ՀԱՊԿ–ից։
ՀԱՊԿ քարտուղարությունում հույս ունեն, որ զինադադարը կլինի երկարաժամկետ։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին մասշտաբային բախումները սկսվել են սեպտեմբերի 16-ի առավոտյան: Կողմերը միմյանց մեղադրել են գնդակոծությունների մեջ, այդ թվում ՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ։

  • Կիսվել: