կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը գործունեության վերակառուցման կարիք չունի․ Զաս

ՀԱՊԿ-ը գործունեության վերակառուցման կարիք չունի․ Զաս

ՀԱՊԿ-ի գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չկա, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

 

«Անշուշտ, սա (ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությունը Ղազախստանում իրավիճակի կարգավորման գործում – խմբ.) դաս է բոլորիս համար։ Ավելի ուշ մենք հանգիստ մթնոլորտում կվերլուծենք այս ամբողջ գործընթացը, որոշակի հետևություններ կանենք մեզ համար և, եթե պետք է, ինչ-որ շտկումներ կանենք։ Այլ հարց է, որ մեր գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն ես չեմ տեսնում։ Քանի որ այդ համակարգը, այն մեխանիզմները, որոնք մենք ստեղծել ենք ՀԱՊԿ-ում, այժմ իրապես աշխատել են և վատ չեն աշխատել», – ասել է նա RT-ին տված հարցազրույցում։

  • Կիսվել: