շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԱՊԿ դաշնակիցները ճնշման տակ են, Մոսկվան կտրամադրի անհրաժեշտ օգնությունը. Սերգեյ Շոյգու

ՀԱՊԿ դաշնակիցները ճնշման տակ են, Մոսկվան կտրամադրի անհրաժեշտ օգնությունը. Սերգեյ Շոյգու

Արևմուտքը նպատակաուղղված աշխատում է ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը կազմակերպության պաշտպանության նախարարության ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ։

«Օգտագործվում են անթաքույց սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ. Այս ամենը պահանջում է համերաշխություն, գործողությունների ավելի ակտիվ ու հստակ համակարգում։ Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի դաշնակիցներին միավորման համար»,- ընգդծել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

Անհրաժեշտ է կատարելագործել ՀԱՊԿ հավաքական ուժերը, կազմակերպության ներսում որոշումների կայացման մեխանիզմները, ընդգծել է Շոյգուն։

  • Կիսվել: