երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀԱՊԿ-ն մշակում է ՄԱԿ-ի գործող առաքելություններում իր խաղաղապահների մասնակցության ծրագիրը. Զաս

ՀԱՊԿ-ն մշակում է ՄԱԿ-ի գործող առաքելություններում իր խաղաղապահների մասնակցության ծրագիրը. Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է ՄԱԿ-ը որպես գլխավոր միջազգային գործընկեր: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք ՄԱԿ-ը դիտարկում ենք որպես մեր գլխավոր միջազգային գործընկեր և հետաքրքրված ենք համաշխարհային կազմակերպության դերակատարման ուժեղացմամբ՛՛:

Զասը նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս ՄԱԿ-ի հետ հակաահաբեկչական համագործակցության հետագա ընդլայնման օգտին: Նա հավելել է, որ կառույցը մշակում է ՄԱԿ-ի գործող առաքելություններում իր խաղաղապահների մասնակցության ծրագիրը:

 

  • Կիսվել: