չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀԱՊԿ երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են ընդունել անվտանգության ընդհանուր մոտեցումների վեաբերյալ

ՀԱՊԿ երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են ընդունել անվտանգության ընդհանուր մոտեցումների վեաբերյալ

Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը հայտնել է, որ չորեքշաբթի Մինսկում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների մասին:

՛՛Համատեղ նիստի արդյունքներով հավանության են արժանացել և ստորագրվել մի շարք փաստաթղթեր քաղաքական և ռազմաքաղաքական ոլորտներում, ինչպես նաև արդի մարտահրավերներին և անվտանգային սպառնալիքներին հակազդեցության ոլորտում՝ մոտ 20 փաստաթուղթ: Մասնավորապես, կցանկանայի նշել երկու կարևոր փաստաթուղթ՛՛,-ասել է Ալեյնիկը լրագրողներին՝ ամփոփելով ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքները:

Նրա խոսքով՝ ՛՛առաջին փաստաթուղթը ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարությունն է եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների մասին, որն առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակում՛՛:

՛՛Երկրորդ փաստաթուղթը ՀԱՊԿ ԱԳՆԽ և ԱԱԽԽ համատեղ որոշումն է ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված՝ ՀԱՊԿ անդամ պետությունների լրացուցիչ միջոցների ցանկի մասին։ Այս հարցը կարեւորություն է ձեռք բերում վիրտուալ տարածքում աճող մարտահրավերների եւ սպառնալիքների համատեքստում՛՛,-ասել է բելառուս նախարարը։

Նա հավելել է, որ նիստի մասնակիցները համաձայնեցրել են մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնք ուղղված են կազմակերպության ամրապնդմանն ու անդամ պետությունների անվտանգության բարձրացմանը: ՛՛Դրանք կառաջարկվեն պետությունների ղեկավարների քննարկման համար Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը կկայանա վաղը Մինսկում՛՛,-ասել է Ալեյնիկը:

Նա նաև նշել է, որ նիստի ընթացքում ղազախական կողմը տեղեկատվություն է ներկայացրել 2024 թվականին Ղազախստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին:

՛՛Մենք, անշուշտ, աջակցում ենք նրանց և ամեն կերպ աջակցելու ենք դրանց իրագործմանը։ Ի դեպ՝ բելառուսական մի շարք առաջնահերթություններ նույնպես ուղղված են երկարաժամկետ հեռանկարին։ Հուսով ենք, որ դա կարտացոլվի հետագա նախագահությունների աշխատանքի ծրագրում՛՛,-ասել է նա՝ հաջողություն մաղթելով Ղազախստանին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: