ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ անդամ երկրների զինծառայողները սկսել են զորքի ու զինտեխնիկայի դուրսբերումը Տաջիկստանից

ՀԱՊԿ անդամ երկրների զինծառայողները սկսել են զորքի ու զինտեխնիկայի դուրսբերումը Տաջիկստանից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինծառայողներն սկսել են զորքերի և զինտեխնիկայի դուրսբերումը Տաջիկստանից: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Զորքերի դուրսբերումը սկսվել է Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում անցկացրած զորավարժություններից հետո:

«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները, որ մասնակցում էին ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին, սկսել են վերադառնալ իրենց մշտական տեղակայման դիրքեր»,- տեղեկացրել է ՌԴ Կենտրոնական ռամական շրջանի մամուլի ծառայությունը:

Զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխման մեջ ներգրավվել են 201-րդ ռազմաբազայի ավիացիոն խմբի ուղղաթիռները և ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները:

  • Կիսվել: