շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀԱՊԿ ԱԳ և պաշտպանության նախարարների խորհուրդների հաջորդ նիստերը կանցկացվեն Հայաստանում

ՀԱՊԿ ԱԳ և պաշտպանության նախարարների խորհուրդների հաջորդ նիստերը կանցկացվեն Հայաստանում

Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Դուշանբեում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ամփոփելով ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների համատեղ նիստի արդյունքները։

Նրա խոսքով՝ նիստը նախատեսված է 2022 թվականի առաջին կեսին։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

 

  • Կիսվել: