կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Համբուրգում Հելոուինի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել

Համբուրգում Հելոուինի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել

Համբուրգում երեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, Հելոուինի տոնակատարությունների ժամանակ մի քանի հարյուր հոգուց բաղկացած ամբոխը անկարգություններ է կազմակերպել, ինչի հետևանքով ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել, հաղորդում է dpa-ն։

Սկզբում քաղաքի հարավային թաղամասում հավաքվել էր մոտ 200 մարդ, հիմնականում երիտասարդներ, ապա նրանց թիվը հասել է 300-350-ի։ Հավաքվածները հրաժարվել են ցրվել՝ չնայած ոստիկանության բազմիցս պահանջներին, հայտնում է DW-ն։

Ոստիկանության տվյալներով՝ ճայթրուկներ են նետվել իրավապահների վրա, իսկ ոստիկանները փորձել են հետ մղել ամբոխին և կիրառել ջրցան մեքենաներ: Բացի այդ, ձերբակալություններ են կատարվել, գրում է dpa-ն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Քաղաքի մեկ այլ հատվածում մոտ 50 երիտասարդներ ճայթռուկներ են արձակել, վնասել խանութների ցուցափեղկերն ու այրել աղբի տարաները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: