կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համազգային ընտրությունները Հնդկաստանում տեղի կունենան ապրիլի 19-ից մինչեւ հունիսի 1-ը

Համազգային ընտրությունները Հնդկաստանում տեղի կունենան ապրիլի 19-ից մինչեւ հունիսի 1-ը

Հնդկաստանը շաբաթ օրը հայտարարել է համազգային ընտրություններն ապրիլի 19-ին սկսելու մասին, տեղեկացրել է AFP-ն։

Մոտ մեկ միլիարդ մարդ ընտրություններում քվեարկելու իրավունք ունի, որոնք կդառնան ամենամեծ դեմոկրատական ընտրությունները մարդկության պատմության մեջ, որոնք իրականացվելու են վեց շաբաթվա ընթացքում։

«Մենք դեմոկրատիան կտանենք երկրի յուրաքանչյուր անկյուն,- ասել է գլխավոր ընտրական հանձնակատար Ռաջիվ Կումարը Նյու Դելիի մամուլի ասուլիսում՝ հայտարարելով քվեարկության օրերը։- Մենք խոստանում ենք իրականացնել ազգային ընտրություններն այնպես, որպեսզի... դեմոկրատիայի փարոս մնանք ամբողջ աշխարհում»։

Քվեարկությունն անցկացվելու է յոթ փուլով, ապրիլի 19-ից մինչեւ հունիսի 1-ը։

Բոլոր քվեաթերթիկները հաշվվելու են միաժամանակ, հունիսի 4-ին։

Շատերը երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի վերընտրությունը համարում են կանխալուծված, ինչը բացատրվում է վարչապետի եւ նրա գլխավորած «Բհարաթիա Ջանաթա» կուսակցության բարձր հեղինակությամբ։

  • Կիսվել: