կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Համաշխարհային ապահովագրողները հայտնել են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը դադարեցնելու մասին

Համաշխարհային ապահովագրողները հայտնել են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը դադարեցնելու մասին

Աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերությունները հայտնել են ուկրաինական ավիափոխադրողներին այն մասին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը: Այս մասին նշված է ուկրաինական SkyUp ավիափոխադրողի կայքում:

Ինչպես հաղորդվում է՝ նման որոշումը պայմանավորված է մարտական գործողություններ սկսվելու բարձր ռիսկերով։ 

Կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Օդանավերի սեփականատերերը պահանջում են օդանավերի շուտափույթ վերադարձը ԵՄ տարածք՛՛։

Նշվում է նաև, որ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է շտապ հանդիպումներ՝ մշակելու համար հետագա որոշումները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ SkyUp-ի օդանավը վայրէջք է կատարել Քիշնևում՝ Ուկրաինայի տարածք մուտքի սեփականատիրոջ արգելքի պատճառով:

  • Կիսվել: